«ՀԺ». ՀՅԴ-ն կարող է կորցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, բայց կստանա նորը

391

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացառված չէ, որ նոր ձեւավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար: Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի եւ իշխանությունների միջեւ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ թեթեւ վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ