Մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը

374

168.am-ը գրում է.

Նյութափոխանակությունը մարդու օրգանիզմի կարևորագույն գործընթացներից մեկն է: Նյութափոխանակությունից է կախված ինչպես՝ օրգանիզմի առողջական վիճակը, այնպես էլ՝ կազմվածքը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը՝ լավացնելով առողջությունն ու օգնելով արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

  • Յուղոտ ձուկ. նույն ինքը՝ ձկան յուղը, որը մեծ քանակությամբ օմեգա-3 է պարունակում: Այս թթուն այրում է ավելորդ կալորիաներն ու արագացնում է նյութափոխանակությունը:
  • Չիլի պղպեղ. այս պղպեղն իր կծու համի շնորհիվ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
  • Ծովային ջրիմուռները լավացնում են վահանագեղձի աշխատանքը, որն էլ իր հերթին՝ կարգավորում է նյութափոխանակությունը:
  • Սուրճ. մեկ գավաթ սուրճը 10%-ով արագացնում է նյութափոխանակությունը: Սակայն լավ կլինի՝ հենց մեկ գավաթով էլ սահմանափակվել:
  • Մուգ կանաչ տերևներով բանջարեղեն. սրանց շարքին են դասվում բրոկոլին, սպանախը: Սրանք և՛ վիտամինների, և՛ անհրաժեշտ բջջանյութի աղբյուր են: Մեր օրգանիզմն այս մթերքները յուրացնելու համար ավելի շատ կալորիաներ է ծախսում:
  • Լոլիկ. բացի այն, որ լոլիկը յուրացնելու համար օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է ծախսում, այն նաև պարունակում է անհրաժեշտ թթուներ, որոնք օգնում են երիկամներին ազատվել ավելորդություններից:
  • Նարինջն ու մանդարինն օգնում են օրական 100 ավելորդ կալորիաներ այրել, այդ իսկ պատճառով էլ տեղ են գտել մեր ցուցակում:
  • Սպիտակուցներ. միսը, ձուկը և նույնիսկ տոֆու պանիրն արագացնում են օրգանիզմի թերմոգենեզը:
  • Կանաչ թեյը համարվում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը:

Պետք չէ տանջել օրգանիզմը խիստ դիետաներով, պարզապես կարգավորեք սննդակարգն ու բացառեք վնասակար բոլոր մթերքները, սկսեք մարզվել և առողջ ապրելակերպի անցեք: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ