Գիտնականները պարզել են, թե երբ է կանանց սեռական ցանկությունը հասնում իր գագաթնակետին

444

med.tert.am

gogetnews.info կայքի տեղեկացնում է, որ ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ օրերին է կանանց սեռական ցանկությունը հասնում իր գագաթնակետին:

Կանանց սեռական ցանկության մասին իրենց ենթադրությունները գիտնականներն արել են հետազոտության արդյունքերի հիման վրա, որին մասնակցել է 23-44 տարեկան մոտ 100 կին:

Մեկ ամսվա ընթացքում մասնակից կանայք պատմում էին մասնագետներին իրենց առողջական վիճակի մասին, ինչի շնորհիվ պարզվել է, որ կանանց սեռական ցանկությունն իր գագաթնակետին է հասնում ձվազատման շրջանից առաջ, իսկ ոմանց մոտ՝ դաշտանային ցիկլի կեսին:

Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, որ սեռական ցանկությունն ու դրա բացակայությունը կարող են կախված լինել մի շարք գործոններից, ինչպիսիք են սթրեսները և տարբեր հիվանդությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ