Եթե կառավարությունը ժամանակին ականջալուր լիներ մտավորականների խոսքին շատ բաներ այլ կերպ կլիներ. Աբգար Ափինյան

1345

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով  նոր վարչապետի, կառավարության փոփոխության, մտավորականների ակնկալիքների ու սպասումների մասին նշեց, որ  հիմա վարչապետը երկու կարևոր բան պետք է անի նախ՝ հասկացնի նախարարներին, որ իրենք չեն եկել ժողղովրդին իշխելու, միլիոններ դիզելու համար: Երկրորդ շատ կարևոր է, որ կառավարությունը հաշվի առնի մտավորականների կարծիքը: Ափինյանի խոսքով, եթե կառավարությունը ժամանակին ականջալուր լիներ մտավորականների խոսքին շատ բաներ այլ կերպ կլիներ:

«Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին վարչապետից և կառավարությունից հրաշքներ չենք ակնկալելու: Փոփոխությունների պետք է սպասել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Մշակույթի նախարարության խնդիրը պետք է լինի աջակցել իր լավագույն զավակներին, արվեստագետներին»,-ասաց Աբգար Ափինյանը:

«Նորանշանակ վարչապետը հայտարարեց, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է իսկ մի երկրում, որտեղ տնտեսությունը ծանր վիճակում է մշակույթի մասին դժվար է խոսել: Մեր մշակույթը ցավալի նահանջ է ապրում:  Մենք, որպես քաղաքացիներ չենք կարողանում մեր մշակույթը պահպանել»,- նշեց Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

Realnews.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ