Եթե Կարեն Կարապետյանի արդարացված «կադրային ջարդն» ունի արդար նպատակներ, ապա պետք է իրականացվեն նաև՝…

1475

1. Հստակեցնել է պետք Սփյուռքի նախարարության գործառույթները և աշխատակազմի քանակը, հակառակ դեպքում ստացվում է, որ գործարարները ավելի շատ բան են անում Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելու համար, քան հենց ինքը նախարարությունը: Գագիկ Ծառուկյանը Սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս իր միջոցների հաշվին անվճար ուսում ստանալ Հայաստանում, Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը գալիս նստում է հանդիպմանը և անուն հանում, իբր թե իրենք ևս զբաղված են գործով: Ինչ իմաստ կա պետական միջոցներից ֆինանսավորել մի կառույցի, որը չի կարողանում իր լիազորությունների շրջանակներում արդյունքի հասնել, այնպիսի արդյունքի, որ տեսանելի և շոշափելի լինի:

2. Մշակույթի նախարարությունը ընդհանրապես պետք է փակվի: Քանի որ Քաղաքաշինության նախարարությունը վերանվանվել է Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե, ապա նոր լիազորությունների շրջանակը կարելի է նաև համալրել մշակույթի նախարարության գործառույթներով, ըստ այդմ ահագին գումարներ կտնտեսվեն պետբյուջեից: Ինչի, որովհետև ինչպես բազմիցս Հասմիկ Պողոսյանն է իր նախարարությունը կարևորել հուշարձանների պահպանությամբ, ապա այս պարագայում այդ գործառույթը կցել վերոնշյալ կոմիտեին կարծում եմ հնարավոր է և տրամաբանական:

3. Հայտնի չէ, թե ինչպիսի լծակներ է օգտագործել ամենահայտնի նախարարներից մեկը՝ Էդվարդ Նալբանդյանը, բայց այն որ մինչ այսօր նա իր աթոռին է, սա գործադիրում իրականացվելիք փոփոխությունների ֆոնին մի մեծ բիծ է: Ամենաշատը փոփոխության, այն էլ կադրային, կարիք ունի հենց ԱԳՆ-ն, քանի որ վերջին դեպքերը ևս մեկ անգամ պարզ դարձրեցին, որ դիվանագիտական բլոկում ունենք լուրջ խնդիրներ, իսկ խնդիրները լուծելու նպատակով «գլխից է պետք բռնել»:

Առայժմ այսքանը…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ