Ադրբեջանը մտադիր է բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ ձեռք բերել

426

lragir.am

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ ադրբեջանը պատրաստվում է հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերել: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նրա խոսքով, մշակումներ են տարվում 125 տեսակի արտադրանք ստանալու ուղղությամբ: Առաջնահերթ նախագծերի շարքում են «օդ-երկիր», «օդ-օդ» և «երկիր-երկիր» դասի հրթիռների ստեղծումը: Ադրբեջանցի նախարարն ասել է, որ մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են տարվում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ ձեռք բերելու ուղղությամբ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ