ՀՀ Նախագահի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

658

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրով ՀՀ մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը, ՀՀ բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար` Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար` Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ