Google-ը ներկայացրել է հավելված YouTube-ի օֆլայն դիտման համար

818

1in.am

Google ընկերությունը ներկայացրել է YouTube Go անվանումով նոր հավելված, որի առկայության դեպքում օգտատերերը կունենան հնարավորություն հեռախոսում տեսանյութ ներբեռնել YouTube վիդեոհոսթինգից։

Հավելվածն առաջին հերթին նախատեսված է այնպիսի երկրների համար, ինչպիսին Հնդկաստանն է, որտեղ համացանցի հասանելիությունը սահմանափակ է կամ թանկ։

Հավելվածը թույլ կտա ներբեռնել հոլովակները հեռախոս և կիսվել դրանցով այլ օգտատեերի հետ։

Օպերացիոն հարթակներն ու երկրները, որտեղ YouTube Go-ն հասանելի կլինի, դեռևս չեն հստակեցվում։ Հավելվածի թողարկման ամսաթիվը նույնպես նշված չէ։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ