Ինչ կտա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը

588

Վերջին ժամանակաշրջանում ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը հիմնականում իջեցնում էր 0,25 տոկոսով, ինչը սակայն այս անգամ տեղի չունեցավ: Շարունակվող գնանկման հետևանքով տոկոսադրույքը նվազեցվեց 0,5 տոկոսով:
Հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին արձանագրվել է 0,5 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,1 տոկոս գնաճի դիմաց: Սպասվում է, որ սեպտեմբերին նույնպես կարձանագրվի գնանկում:

Առաջին հայացքից, սա կարելի է որակել որպես դրական արդյունք, սակայն երկարաժամկետում այն կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Վերաֆինանսավորման տոկսադրույքի իջեցումը հնարավորություն կընձեռի խուսափել մոտ ժամանակներում հավելյալ գնաճից:

Բացի դրանից, այս իջեցման շնորհիվ ԿԲ-ն կնպաստի վարկային միջոցների էժանացմանը, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա տնտեսական աճի խթանման հարցում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ