Գալուստ Սահակյանը նոր բացատրական բառարանի հեղինակ է

630

ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Գրիգորիչը կրկին աչքի է ընկել իր հերթական “գալուստիզմով”՝մտքերի փորլուծությամբ…Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին,թե ՝ ի՞նչ գողության մասին էր խոսում, այդ գողերը պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ՝ պատասխանեց. “Այսինքն, ձեր խնդիրը գողություն բա՞ռն է: Կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին համարեց գողություն: Գողություն ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն”:Այո՛,հենց այսպես էր ընկալել վարչապետի ասածը ՀՀ վաստակավոր “մաեստրոն”….Լրագրողի ճշտող հարցադրմանն ի պատասխան Գալուստ Սահակյանը պատասխանեց. “Բացատրեմ՝ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՂԱՆԱԼ ԲԱՌԸ ՉԷ: Այսինքն, այն երևույթը, որը կառավարութան անդամները ներքևից մինչև վերև պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն դա չի կատարվում: Եվ դա համարվեց որպես գողություն: Իսկ եթե որևէ մեկը՝ ես կամ դուք գիտեք ովքեր են գողերը՝ դա ինչ-որ հայտարարելու բան չի: Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և այդ գողին բռնում, տանում բանտարկում են”…
Գալուստ Սահակյանին ընկալելն արդեն բավական դժվար է…Վերջին մի քանի օրվա մեջ սա արդեն երկրորդ “գալուստիզմն” է…Այդ “գալուստիզմներից” մի փոքր ձերբազատվելու համար ևս կան հատուկ հիմնարկներ,և ժամանակն է,որ Գալուստ Սահակյանն այդ հիմնարկում մի փոքր հանգստանա և ապաքինվի…
Մեկ առաջարկ ԱԺ աշխատակազմին.Գալուստ Սահակյանի մտքի գոհարները չկորցնելու համար առաջարկում եմ դրանք մի տեղ հավաքել և գիրք հրատարակել կամ էլ Գ.Սահակյանին պատվիրել կազմել նոր բացատրական բառարան…
Հ.Գ.ՀՀ-ն այն երկիրը չէ,որ իրեն թույլ է տալիս այնպիսի շռայլություն,որ Գ.Սահակյանը մինչև հիմա ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում…Ժամանակն է,որ սույն քաղաքական գործիչը գնա հանգստի…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ