Երևանում 34-ամյա տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել 20-ամյա աղջկա

753

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին, նշված վայրում, 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին և սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել:

Ժամը 14.20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Տատյանա Ռ.-ից ընդունվել է հաղորդում: Վահագն Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ