Խոշոր հրդեհ Ավանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան

803

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Ժամը 13.04-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել՝ 13.28-ին:

Այրվել է տան առաջին հարկի հյուրասենյակը՝ մասնակի գույքով (30 քմ, 1 բազմոց, 2 պատուհան եւ դուռ), երկրորդ հարկի ննջասենյակում՝ 1 համակարգիչ, 2 պատուհան եւ 1 դուռ, փայտե պատշգամբը՝ 30 քմ եւ տանիքն ամբողջությամբ՝ 70 քմ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ