Էրդողանի` «Ինձ, կներեք, հայ էլ են անվանել» արտահայտությունը ներառվել է Թուրքիայի մասին ԵԽ-ի զեկույցում

401

Tert.am-ը գրում է.

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Թուրքիայի վերաբերյալ հրապարակած իր նոր զեկույցում անդրադարձել է թուրքական մամուլում նկատվող անհանդուրժողական և ազգայնական ձևակերպումներին, որոնք, ըստ հանձնաժողովի, կտրուկ աճել են վերջին մեկ տարվա ընթացքում և հատկապես` հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:

Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ խիստ ազգայնական ձևակերպումներ են նկատվում նաև տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, անգամ՝ երկրի նախագահի ելույթներում:

Հանձնաժողովի զեկույցում ներառվել է նաև Էրդողանի հայտնի` «Ինձ, շատ կներեք, հայ էլ են անվանել» արտահայտությունը, որն Էրդողանն արել էր իր հարցազրույցներից մեկի ժամանակ դեռևս 2014թ.-ին:
Image result for affedersiniz bana ermeni dediler

Եվրոպայի խորհրդի հանձնաժողովը զեկույցում ընդգրկել է նաև թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր տանը հարձակման ենթարկված տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուկի, ինչպես նաև պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունների դեպքերը:
Զեկույցը նաև անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայում մոտ 1 մլն քուրդ քաղաքացիներ դեռևս մնում են առանց բնակության մշտական վայրի. նրանք թուրքական ԶՈՒ-ի գործողություններից հետո դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

 

Զեկույցում հիշատակվել են նաև ալևիները: Հանձնաժողովի անդամներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում փաստացի իրենց մահմեդական չհամարող ալևի ընտանիքների երեխաները դպրոցներում նույնպես ներգրավվում են սուննի մահմեդական հիմքերի վրա դասավանդվող կրոնի դասերին:

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ