Facebook Marketplace առեւտրային հարթակում սկսել են թմրանյութ եւ զենք վաճառել

282

news.am

Facebook Marketplace առեւտրային հարթակը համալրել են թմրանյութերի եւ հրազենի վաճառքի մասին առաջարկները, գրում է Quartz–ը։

Թմրանյութերից եւ տարբեր հրացաններից ու ատրճանակներից բացի, Markeplace–ում կան հայտարարություններ օձերի, ոզնիների եւ այլ կենդանիների վաճառքի մասին։ Ընդ որում, հարթակի կանոններն արգելում են վաճառել թմրանյութեր, զենք, ալկոհոլ, ծխախոտ եւ կենդանիներ։

«Մենք աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ եւ ուշադիր կհետեւենք համակարգին, որպեսզի երաշխավորենք խախտումների բացահայտումն ու վերացումը»,– ասել է Facebook–ի արտադրանքների տնօրեն Մերի Քյուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ