Զենքի հետ վարվելու կանոնները խախտել է եւ մահացու վիրավորում հասցրել ծառայակցին. գործը դատարանում է

600

N զորամասի մարտական դիրքում ապրիլին մահացած ժամկետային զինծառայող Սպարտակ Քալաշյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայող Հրայր Բարեյանն ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ եւ ապրիլի 21-ին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է հասցրել շարքային Քալաշյանին:

Բարեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նա կալանավորված է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 21-ին ժամը 07:00-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, ինչի հետեւանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:

Աղբյուր՝ News.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ