Հանցագործ եղբայրները հայտնաբերվեցին Գագիկ Բեգլարյանի եղբորը պատկանող շինությունից

933

Մամուլում տարածված լուրերը որոշ նախկին պաշտոնյանների «նեղացվածության» մասին, կարծես թե համապատասխանում են իրականությանը, երեկ ՀՀԿ ԳՄ նիստին կրկին չեն մասնակցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ թե Աբրահամյանը և թե Բեգլաարյանը սոսկ շարքային անդամներ չեն, ալյ ընդհկառակը ՀՀԿ-ում զգալի ազդեցություն և լուրջ դերակատարում ունեցող անձիք են և մշտապես համարվել են իշխանական էլիտայի անբաժանելի մաս, ապա նման պահվածքը վկայում է` անձնական վիրավորվածության ու ընթացող քաղաքական պրոցեսներին անհամաձայնության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության նիստում հայտարեց, որ նեղանալն ու նեղսրտելն այլևս դատապարտելի ու մերժելի կատեգորիաներ են, ըստ էության հասկացնելով բոլորին, որ հետայսու յուրաքանչուր պաշտոնյայի չափման նշաձողը մեկն է լինելու` ամենօրյա արդյունավետ և հանրօգուտ աշխատանքը, ի փառս մեր հայրենիքի անխափան առաջընթացի և բարօրության, մեր ժողովրդի բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի: Եվ վերջում նեղացվածության այս ֆոնի վրա, կարծես չար պատահականությամբ ոստիկանները երեկ հայտաբերել և ձերբակալել են` շուրջ մեկ տարի հետախուզության մեջ գտնվող երկու եղբայրների, որոնք մեղադրվում են հրազենով վնասվածքներ պատճառելու մեջ և ովքեր կրկին ըստ շրջանառվող լուրերի համարվում են Բեգլարյանի շրջապատից, իսկ թաքստոցը որտեղից բերման են ենթարկել եղբայրներին պատկանում է Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ