Եթե Գագիկ Ծառուկյանը գտնի, որ պետք է վերադառնա, շատ ճիշտ կլինի․ Լևոն Չաուշյան

1002

Հայաստանում այսօր մեծ խնդիր է արվեստին ու արվեստագետներին հատկացվող պետական աջակցությունը։ Ցավալի է, բայց փաստ․ պետական աջակցություն մշակույթի, երաժշտության մարդիկ չեն ստանում։ Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հետ։

-Պարոն Չաուշյան, Դուք՝ որպես արվեստագետ, կոմպոզիտոր, ինչպե ՞ս եք գնահատում այսօր մշակույթին հատկացվող օժանդակությունը, աջակցությունը։ Կա ՞ն մարդիկ, ովքեր մշտապես արվեստի կողքին են։

-Ցավոք, այսօր արվեստին հատկացվող ուշադրությունն ու աջակցությունն այնքան էլ մեծ չէ։ Չնայած մարդիկ կան, ովքեր մշտապես արվեստագետների կողքին են։ Պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի տարի է հովանավորում Հայկական երաժշտական համաժողովի գործունեության մի մասը։ Այդպիսի կազմակերպություն կա, որի նախագահը ես եմ։ Դա կազմակերպություն է, որի մեջ ներգրավված են երաժիշտներ, կատարողներ։ Այս տարիների ընթացքում մենք Գագիկ Ծառուկյանի շնորհիվ 4 CD ենք հրապարակել ժամանակակից երաժշտությամբ։ Ես շատ բարձր եմ գնահատում Ծառուկյանի գործունեությունը։ Մեր հանդիպումների ժամանակ ինքը շատ մեծ նշանակություն է տալիս մեր ազգի մշակույթին, որովհետև առանց մշակույթի մնացած ոչ մի բանը նշանակություն չունի, ազգը աշխարհին ներկայանում է մշակույթով։ Մեր հարաբերությունները շատ ջերմ են։

-Վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե ՞ս եք վերաբերվում։

-Ինքը մեկ անգամ եղել է քաղաքականության մեջ և հիմա եթե գտնի, որ պետք է վերադառնա շատ ճիշտ կլինի։ Եթե ինքը որոշի, որ պետք է շարունակի գործունեությունն այդ ոլորտում, դա կլինի իր որոշումը և ինքը տեր կկանգնի այդ որոշմանը։ Ժողովուրդը իրեն շատ սիրում է, շատ մեծ հեղինակություն ունի հենց առաջին հերթին բարեգործության համար։ Իր գործունեությունը սպորտի բնագավառում էլ շատ բարձր եմ գնահատում։ Մենք տեսանք ինչ վերելքներ ունեցանք սպորտում նրա շնորհիվ։ Այդ ամեն ինչը գալիս է նրա ուշադրությունից։ Առանց դրա ոչինչ չէր գնա առաջ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ