«Ժողովուրդ». ՊՆ ղեկավար կազմում այլեւս ոչ մի գեներալ չի մնացել

596

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլեւս ոչ մի գեներալ չի մնացել: ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղեկալները` Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը եւ Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի:

Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին եւ նրա ստորաբաժիններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ