Երեւանն այսօր նշում է իր 2798-ամյակը՝ «Արեւի քաղաք» խորագրով

970

Երեւանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին նշում է իր հիմնադրման 2798-ամյակը, որն այս տարի կանցնի «Արեւի քաղաք» խորագրի ներքո։

Երեւանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով, միայն մեկ օր։

Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 եւ 130 մլն դրամ. վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երեւանն այս տարի է:

Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:

«Էրեբունի-Երեւան 2798» միջոցառման ծրագիրը հետեւյալն է.

10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով,

11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում,

11:30-19:00 ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Սարյան պուրակ/,

12:00-20:00 «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երեւանի պատմության թանգարան/,

12:30-13:30 «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երեւանի քաղաքապետարանի դիմաց/,

13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/,

13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/,

14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երեւանի քաղաքապետարան/,

14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/,

14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների եւ էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /,

14:30-22:30 «Էրեբունի — Երեւան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/,

14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/,

14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/,

15:00-19:30 «Երեւանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/,

15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/,

15:30-17:30 «Մարզական Երեւան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/,

15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երեւանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,

16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/,

16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/,

16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/,

16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երեւանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,

17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/,

18:00-20:00 «Երեւանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/,

18:30-21:00 «Արեւային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/,

18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/,

18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/,

19:00-22:00 «Արեւի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/,

19:00-22:30 «Հավերժող Երեւան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/,

20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/,

19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/

20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/,

22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/,

22:00 Տոնական հրավառություն։

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնը կոչվում է նաեւ «Երեւանի տոն», «Երեւանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը (խոսքը՝ Պարույր Սեւակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:

Առաջին տոնակատարության ժամանակ  Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաեւ 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:

Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:

2008թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ