Հոռետեսների ակնկալիքները չիրականացան. քաղաքական դաշտում գոյացած «բացը» չհաջողվեց լրացնել

1070

2015 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ քաղաքականությունից՝ խուսափելով հնարավոր արյունահեղությունից, ոմանք շտապեցին արձանագրել, որ քաղաքականությունից զատ, Գագիկ Ծառուկյանը կդադարի զբաղվել նաև բարեգործությամբ և սպորտի զարգացմամբ: Իհիասթափություն բոլոր նրանց, ովքեր կիսում էին այդ տեսակետը Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ բոլոր այն տարիները, երբ նա գտնվել էր քաղաքականության մեջ և բոլոր այն բարեգործություններն ու սրտացավ վերաբերմունքը հայ ժողովրդի խնդիրներին անկեղծ են եղել, առանց որևէ ակնկալիքի: Դա է վկայում և փաստում այն, որ փետրվարից հետո Գագիկ Ծառուկյանը էլ ավելի մեծ եռանդով սկսեց ֆինանսավորել բարեգործական ծրագրեր, որոնք ներառում են մշակութային, գիտական, կրթական և Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդող համահայկական մի շարք նախաձեռնություններ: Դե իսկ սպորտի զարգացմանն ուղղված գործոունեության ծավալների մասին խոսելն ավելորդ է, քանզի արդյունքը տեսանելի դարձավ Ռիոյում կայացած օլիմպիական խաղերին: Այս համտեքստում միանշանակ Գագիկ Ծառուկյանի վարկանիշն ու հեղինակությունը հանրության շրջանում էլ ավելի բարձրացավ, ինչը մտատանջությունների մեջ գցեց հոռետեսներին, ովքեր նպատակ ունեին Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո քաղաքական դաշտում գոյացած «բացը» լրացնել: Սակայն երբ պարզ դարձավ, որ այդ «բացը» իզորու չէ որևէ մեկը լրացնել, ավելին իզորու չեն անգամ մի քանի խորհրդարանական և ոչ խորհրադարանական՝ նորելուկ ուժեր միասին վերցրած լրացնել, բոլորը սկսեցին հակառակ երգը երգել: Անբեկանելի է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է ավետել միայն ու միայն անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իսկ մնացած շահառուները, ովքեր կփորձեն դրանից օգուտներ քաղել, ստիպված պետք է նստեն կոտրված տաշտակների առաջ և սպասեն այդ որոշմանը, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, դա ևս կորոշի Գագիկ Ծառուկյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ