Գագիկ Ծառուկյանը գործի մարդ է,եթե նա վերդառանա քաղաքականություն դրանից միայն մենք կշահենք.Լիանա Անթառանյան

1198

Տիկին Անթառանյան, Դուք բազմիցս  համագործակցել եք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ, ի՞նչ կասեք այդ համագործակցության մասին, ի՞նչ դեր ունի  հիմնադրամի գործունեությունը Հայաստանում մշակույթի զարգացման գործում:

-Պարոն Ծառուկյանը շատ մեծ ներդրում ունի ժամանակակից հայկական մշակույթի զարգացման գործում: Մենք երբևէ այսքան այդ աջակցության կարիքը չենք ունեցել: Այսօր  մեր երիտասարդները շատ ավելի ճկուն են, աշխատասեր, քան սովետական ժամանակաշրջանում մեր արվեստագետներն են եղել: Այս պարագայում շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին, որ վստահում է երիտասարդներին, աջակցում, ընդառաջում և ճանապարհ է հարթում նրանց համար, դա մեծ գործ է:

Վերջին համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի հետ եղել է Ռազմահայրենասիրական «Վանա կատուն» պիեսի շրջանակներում, որը բեմադրել եմ ես: Համագործակցության արդյունքում շրջագայել ենք սահմանամերձ մարզերում, եղել ենք չորս զորամասերում և մոտ 1000 զինվոր ռազմահայրենասիրական ներկայացում է դիտել: Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ես կարողացել եմ տեղ հասցնել իմ ասելիքը, այն ինչ պարոն Ծառուկյանն է անում մեծ, հայրենանվեր գործ է:Պարոն Ծառուկյանը տարբեր բնագավառներում   շատ շատերին է օգնում: Մեծ է նրա ներդրումը նաև  սպորտի բնագավառում: Խաղողի բերքահավաքի ժամանակ հենց նա գտնվեց ժողովրդի կողքին, պարոն Ծառուկյանի բռնած գործից ոչ մի գյուղացի չի տուժել: Պարոն Ծառուկյանը գործի մարդ է,նրա հետ գործ բռնել նշանակում է  դեպի առաջ, դեպի ծաղկունք գնալ:Պարոն Ծառուկյանի մարդ տեսակը չկրկնվող տեսակ է:

Վերջերս լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին: Ո՞րն է Ձեր  կարծիքը այդ հարցի շուրջ:

-Եթե Գագիկ Ծառուկյանը  վերադառնա քաղաքականություն շատ լավ կլնի, դրանից մենք միայն կշահենք: Մեր հզոր տղաները պետք է համախմբվեն,չէ որ միասնության մեջ է հայի ուժը:Ես միայն ուրախ կլինեմ, որ պարոն Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ