Գագիկ Ծառուկյանի վերադարձը արդարացված անհրաժեշտություն է

1408

Գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու առաջին իսկ օրվանից, մեր ժողովրդի մեծ մասը հասկանալով պահի լրջությունն ու Գագիկ Ծառուկյանի քաղաքանությունից դուրս չգալու ու բախման պարագայում հնարավոր զարգացումները՝ սպասում է նրա վերադարձին: Այն, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը քաղաքականությունից դուրս գալուց մի քանի անգամ բարձրացել է, դա ևս փաստ է, Ծառուկյանը վաղուց է ապացուցել, որ ժողովրդի կողքին է անկախ ամեն ինչից, այդ է պատճառը, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո էլ ավելի մեծ թափ հաղորդեց բարեգործական գործունեությանն ու մեծացրեց դրանց աշխարհագրությունը: Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսել են բազմիցս, սակայն վերջին շրջանում թե խոսողների թիվն է շատացել, թե նրա վերադարձը քննարկողների, և, այս պարագայում, մի բան ակնհայտ է, չկա գեթ մեկ Երկրի ապագայով մտահոգ մարդ, որ չսպասի Գագիկ Ծառուկյանի վերադարձին, չկա մեկ արդար քրտինքով ապրող մարդ, որ իր հույսերը չկապի Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Դրա վառ ապացույցը հենց այն աժիոտաժն է, որ արաժացել է նրա վերադարձի վերաբերյալ լուրերի տարածմանը զուգահեռ: Սակայն, հասարակության մեջ կա ևս մի շերտ, որը չնայած նրան, որ ներքուստ ուզում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, բայց ինչ-ինչ խնդիրներից ելնելով, պետք է քննադատի նրա հնարավոր վերադարձը: Վերջինները, հանդես են գալիս, իբրև անկախ լրատվականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, սակայն նրանց գործը մեկն է, սևացնել և ցեխ շպրտել այն ամենի վրա ինչը կապված է Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ է պատճառը, որ չստացված սրամիտները այս անգամ բարբաջում են, թե Գագիկ Ծառուկյանը, գալիս է քաղաքականություն՝ իշխանություններին միանալու նպատակով: Այս միտքը, թերևս, ծիծաղի է արժանի, քանզի Գագիկ Ծառուկյանը իշխանություններին միանալու հնարավորություն էլ է ունեցել, նրանց հետ համագործակցելու հնարավորություն էլ, բայց նա չի գնացել այդ ճանապարհով հանուն Հայ Ժողովրդի, հանուն Հայ վաղվա օրվա համար: Այդ է, երևի թե, տարբերակում Ազգի նվիրյալին անձնական շահի հետևից վազողին, Հայրենասերին ու շահամոլին:
Հ.Գ. Կվերադառնա Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն թե չէ, դա բացառապես ինքն է որոշելու, բայց որ Հայ Ժողովրդի մեծ մասը սպասում է նրա վերադարձին ու հույսեր կապում նրա հետ, դա արդեն փաստ է: Իսկ ՙՙհաչացողներ՚՚ միշտ էլ լինելու են, դա էլ նրանց գործն է, դա լ նրանց առաքելությունն է, դրանով են օրվա ՙՙոսկոռ՚՚ վաստակում:

Հայաստան Աշխարհ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ