Այրոցից (изжога) ազատվելու արագ, պարզ ու արդյունավետ միջոցներ

1057

Այրոցքն առաջանում է կերակրափող դուրս նետված աղաթթվի հետևանքով: Սովորաբար կոկորդի և կրծքավանդակի հատվածում այրոցի զգացումն առաջանում է սխալ սնվելու, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման, ձիգ կապված գոտու պատճառով կամ հղիության ընթացքում:

Եթե այրոցը չափազանց հաճախակի բնույթ է կրում (շաբաթական մեկ անգամից ավել), ապա հարկավոր է բուժզննում անցնել՝ աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համար:

Այրոցի դեպքում ամենակարևորը ցավոտ զգացողություններից ազատվելն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խնդրից ազատվելու մի քանի պարզ, արագ ու արդյունավետ եղանակ:

Արագ բուժում

Ջուրն այրոցի դեմ ամենապարզ ու հասանելի միջոցն է: Մի բաժակ գոլ ջուրը բնական ճանապարհով կիջեցնի թթվայնությունն ու կմեղմացնի տհաճ զգացողությունները: Սակայն այն հարկավոր է խմել նստած կամ կանգնած և չպառկել դրանից հետո:

Այրոցից կարելի է ազատվել նաև սոդայի օգնությամբ: Հարկավոր է 200 մլ ջրում լուծել մի փոքր սոդա և խմել այն փոքր կումերով: Սակայն այս մեթոդը հարկավոր է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, քանի որ այն պարբերաբար օգտագործելը կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Բացի այդ, այս մեթոդը հակացուցված է հղիներին և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիայով և աղոստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապողներին:

Ակտիվացրած ածուխը բացարձակապես անվնաս է և այն կարող են ընդունել նույնիսկ հղիները: Այն ներծծում է ստամոքսում թթուների ավելցուկները և շատ արագ ազատում այրոցից: Անհրաժեշտ է պարզապես ընդունել ակտիվացրած ածուխի երկու հաբ և խմել մի բաժակ ջուր: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է 10 հաբը փոշիացնել, լուծել 100-150 մլ կաթի մեջ և միանգամից խմել: Այս միջոցի միակ տհաճ հետևանքը կարող է լինել աղիների աշխատանքի փոփոխությունը, ուստի այն նույնպես խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել:

Համեղ բուժում

Նուշն օժտված է ստամոքսահյութը չեզոքացնելու հատկությամբ: Եթե այրոցի խնդիրը հաճախ է անհանգստացնում, ապա կարելի է ձեռքի տակ միշտ պահել այս ընկույզներից: Այրոցի առաջին իսկ նշանների դեպքում կարելի է ուտել 5-10 նուշ՝ յուրաքանչյուրը երկար ու մանրակրկտորեն ծամելով: Այս միջոցը կօգնի ընդամենը մի քանի րոպեում ազատվել այրոցի տհաճ զգացողություններից:

Մեղրը բուժում է ոչ միայն հիվանդ կոկորդը, այլև կարող է ազատել ստամոքսում առաջացած տհաճ զգացողություններից: Այրոցից ազատվելու համար կարելի է խմել մի բաժակ գոլ կաթի և մի գդալ մեղրի լուծույթ:

Բացի այդ, կաթը կարելի է խմել նաև առանց որևէ հավելման: Ընդամենը 100-200 մլ կաթը կօգնի չեզոքացնել ստամոքսի բարձր թթվայնությունը և կազատի այրոցից:

Օգտակար բուժում

Կարտոֆիլի հյութը ոչ միայն ազատում է այրոցի առաջացրած տհաճ զգացողություններից, այլև բարելավում է ստամոքսի ընդհանուր առողջական վիճակը բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ: Այն բացարձակապես անվնաս է նույնիսկ հղիների համար: Հարկավոր է լվանալ և կեղևազրկել 3 հատ կարտոֆիլ, քերիչով մանրացնել, մառլյայի օգնությամբ քամել դրանց հյութը, թրմել 2-3 րոպե (ոչ մի դեպքում ավել չպահել) և խմել այն: Այս հյութը կարելի է խմել ինչպես «մաքուր», այնպես էլ այլ հյութերի հետ խառնած, եթե համը շատ տհաճ է:

Երիցուկի թեյի պատրաստման համար անհրաժեշտ է երիցուկի չորացրած ծաղիկների 3 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև խմել: Այս մեթոդն այդքան էլ արագ չէ, սակայն հենց երիցուկի թեյն է խերհուրդ տրվում խմել կանխարգելիչ նպատակներով: Ընդամենը երեք շաբաթ օրական 3 անգամ (ուտելուց առաջ) երիցուկի թեյ խմելու դեպքում հաճախակի առաջացող այրեցն այլևս չի անհանգստացնի:

Անանուխի թուրմը նույնպես շատ արդյունավետ է այրոցի դեպքում: Հարկավոր է մեկ թեյի գդալ անանուխի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թողնել, որ սառի (կամ ավելացնել մի փոքր սառը ջուր): Գոլ թուրմը հարկավոր է խմել մանր կումերով:

Այրոցի կանխարգելումը

Այրոցի խնդրից կարելի է խուսափել՝ հետևյալ խորհուրդներին հետևելով.

Այրոցից խուսափելու համար հարկավոր է ուտել քիչ, բայց հաճախ: Լավագույն տարբերակը 2-3 ժամը մեկ ուտելն է:

Անհրաժեշտ է սահմանափակել այրոցի առաջացմանը նպաստող սննդամթերքի ընդունումը: Դրանց շարքին են դասվում կծու, թթու, յուղոտ, տապակած մթերքը, ինչպես նաև սխտորը, հում սոխը, թթու մրգերը և շոկոլադը:

Բացի այդ, հարկավոր է սահմանափակել նաև ալկոհոլի, ծխախոտի, թեյի և սուրճի ընդունումը, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը:

Պետք չէ խորնարհվել կամ սպորտով զբաղվել անմիջապես ուտելուց հետո:

Քնած ժամանակ այրոցի առաջացման վտանգը նվազեցնելու համար՝ հարկավոր է օգտագործել մեծ բարձ կամ 10-15 սմ-ով բարձրացնել անկողնու վերին հատվածը:

Անհրաժեշտ է նաև խուսափել ձիգ գոտիներից, սեղմիրաններից և առհասարակ որովայնի հատվածը սեղմող հագուստից:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ