Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 210 կրակոց. ԼՂՀ ՊԲ

503

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ