Ինչ է գլխուղեղի կաթվածը (ինսուլտ) և ինչպես կանխել դրա առաջացումը

965

Tert.am-ը գրում է.

Չնայած, որ կանայք այցելում են գեղեցկության սրահները, միևնույն է շատերը չգիտեն թե որքան վտանգավոր կարող է լինել նման այցելությունն առողջության համար:

Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ այցելել է գեղեցկության սրահ սանրվածքը թարմացնելու համար, կհաստատի, որ վարսերը լվանալու համար նախատեսված լվացարանը շատ անհարմար է:

Այդ լվացարաններն ունենում են պարանոցի համար նախատեսված հատուկ հատված, որն այնքան անհարմար է, որ հաճախ պարանոցը լարվում է, ինչն էլ առաջացնում է ցավոտ զգացողություններ: Նման լվացարանները բարձրացնում են գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:

Լարվածությունն ու ձգված մկանները կարող են հանգեցնել պարանոցի հատվածում արյունատար անոթների վնասվածքների և արդյունքում՝ գլխուղեղի կաթվածի:

Ինչ է գլխուղեղի կաթվածը

Գլխուղեղի կաթվածը սովորաբար առաջանում է գլխուղեղին քիչ քանակությամբ թթվածին ու արյուն հասնելու պատճառով:

Արյունատար անոթների խցանումներն ու վնասվածքները խոչընդոտում են արյան կանոնավոր շրջանառությանը կամ նպաստում են արյան մակարդման, ինչն էլ սպանում է գլխուղեղի բջիջները:

Կաթվածից առաջացած բարդությունները կախված են գլխուղեղի ախտահարման հատվածից:

Օրինակ՝ ձախ կիսագնդի կաթվածը վատացնում է խոսքն ու լեզվի շարժումները կամ կարող է խնդիրներ առաջացնել մարմնի աջ կողմում, իսկ աջ կիսագնդի կաթվածը հանգեցնում է տեսողության կորստի կամ խնդիրների մարմնի ձախ կողմում:

Հարկ է նշել, որ գլխուղեղի կաթվածն աշխարհում մահվան դեպքերի 5-րդ ամենատարածված պատճառն է և հաշմանդամության ամենատարածված պատճառը: Սա, որպես կանոն, ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ (60%), քան տղամարդկանց(40%):

Տարիքի հետ գլխուղեղի կաթվածի վտանգը զգալիորեն մեծացել է, սակայն մինչ օրս կաթվածի դեպքերի 80%-ը կարելի է կանխել:

Գլխուղեղի կաթվածի ընդհանուր ախտանշանները.

·   Համակարգման խախտում և քայլվածքի անկայունություն,

·   խոսքի արտահայտման ու շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների ընկալման դժվարություններ,

·   գիտակցության մթագնում,

·   տեսողության ու լսողության խանգարում,

·   հանկարծակի կտրուկ թուլություն:

Ինչպես խուսափել գլխուղեղի կաթվածից

Գեղեցկության սրահում.

Գեղեցկության սրահում անհրաժեշտ է պաշտպանել պարանոցը: Հարկավոր է խնդրել կարգավորելու հնարավորություն ունեցող աթոռ կամ լվացարան, որը հարմար կլինի ձեր հասակին: Բացի այդ, հնարավոր է զգալիորեն նվազեցնել ծանրաբեռնվածությունը՝ պարանոցի ետևի հատվածում ծալած սրբիչ դնելով:

Տնային պայմաններում.

Առաջին հերթին անհրաժեշտ է վերահսկել արյան ճնշումը, քանի որ գերճնշումը՝ հիպերտոնիան, գլխուղեղի կաթվածի հիմնական պատճառներից մեկն է:

Հարկավոր է հետևել սննդակարգին: Տրանս-ճարպերով, նատրիումով ու խոլեստերինով հարուստ մթերքը զգալիորեն բարձրացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Շատ ավելի օգտակար է ճարպեր քիչ պարունակող սնունդը: Բացի այդ, հարկավոր է նվազեցնել աղի և շաքարավազի գործածությունը

Լավ ինքնազգացողության կարևոր գործոններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է և առողջ սնունդը: Նստակյաց ապրելակերպի հետևանքով բաձրանում է արյան գերճնշման առաջացման հավանականությունը: Բացի այդ, ակտիվության պակասը հանգեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձրացման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի առաջացմանը:

Բացի այդ, շատ կարևոր է արագ արձագանքել կաթվածի առաջին ախտանշանների ի հայտ գալուն, քանի որ այդ կերպ ավելի մեծ է փրկվելու և վերականգնվելու հնարավորությունը:  Հարկ է հիշել, որ առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Նյութի աղբյուրը՝ newremedies.net

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ