Հայկական ֆուտբոլը անկասկած վերելք կապրի,եթե…

523

Հոկտեմբերի 10-ին Երևանում հանդիսավոր կերպով բացվեց ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախումբը: Հուշարձանը բացելու խնդրանքով անձամբ «Արարատ 73»-ի անդամներն էին խնդրանքով դիմել Գագիկ Ծառուկյանին դեռևս 3 տարի առաջ, ինչին իպատասխան Գագիկ Ծառուկյանը խոստացել էր իր հովանավորության ներքո կառուցել հուշարձան, ինչը կխորհրդանշի հայաստանյան ֆուտբոլի պատմության ամենահիշարժան հաղթանակը:
Թիմի անդամների երախտիքի խոսքերին զուգահեռ հասարակության լայն շրջանակների կողմից ևս հնչեցին դրական կարծիքներ,քանզի հուշարձանը ոչ միայն լեգենդար ֆուտբոլիստների և մարզաշխարհի ներկայացուցիչների համար է կառուցվել,այլև ողջ հայ ազգի համար:
Բնականաբար, մի հարցի շուրջ չի կարող միակարծություն լինել,հետևաբար
հնչեցին նաև քննադատական և բացասական կարծիքներ, այդ բացասական կարծիքները որպես այդպիսին չի կարելի բացառել, եթե քննադատությունը առողջ է, հիմնավոր է և ունի ակներև պատճառներ, բայց երբ այդ ամենը արվում է նախանձի հողի վրա, երբ այդ ամենը արատացոլում է մի կառույցի անգործություն, որը տարիներ շարունակ այդպես էլ չկարողացավ արդյունք ցուցաբերել, բնականաբար պետք է
ՀՖՖ-ի ֆեյսբուքյան նվագախմբի անդամները հիստերիկ պոռթկումներով հանդես գային, ինչն էլ եղավ կոնկրետ սոցցանցերում: Չնայած այն հանգամանքին, որ գործին մոտեցել են բացառապես պրոֆեսիոնալներ, իսկ արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետն Տիգրան Բարսեղյանն է, այնուամենայնիվ որոշ կիսագրագետ, արվեստից հեռու մարդիկ, փորձեցին իրենց ամբիցիաներից ելնելով քննադատել կատարված աշխատանքը, արժանացնելով նրան տարատեսակ ոչ տեղին որակումների: Աչքի զառնեց այն հանգամանքը, որ այդ մարդկանցից շատերը սերտ կապերի մեջ են գտնվում Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Պարադոքսալ երևույթ կարելի է որակել այս պրոցեսը, քանզի փոխանակ ողջունվեր իրենց իսկ ոլորտում իրականացված նախաձեռնությունը, արժանացավ քննադատության: Ադեկվատ մտածելակերպի ոչ մի եզրույթւոմ չտեղավորվող այս գործելաոճը հենց ինքն է արժանի քննադատության, քանզի անզեն աչքով էլ երևում է, որ կա ուղղորդված հակաքարոզչություն, որի սկզբնաղբյուրը շատ մոտ է կանգնած հենց ֆեդերացիային: Այսքանից հետո մնում է միայն համբերություն մաղթել այդ նեգատիվ մարդկանց, ովքեր բացի հիստերիկ պորթկումներից ուրիշ ոչ մի մոտեցում չկարողացան դրսևորել կապված արձանախմբի հետ, իսկ իրականությունն ու գնահատված լինելն էլ փաստեցին ամենաբարձր և ամենապրոֆեսիոնալ օղակների կողմից:

Հ.Գ.Եթե այս համատեքստում դիտարկենք այն միտքը,որ Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան կարող է գտնվել Գագիկ Ծառուկյանի վերահսկողության տակ,ապա միանշանակ կարելի փաստել,որ սպորտի ոլորտում ծավալած Գագիկ Ծառուկյանի ցանկացած գործունեություն միշտ հաջողությամբ է պսակվում,ինչից կարելի է ենթադրել,որ այդ պարագայում հայկական ֆուտբոլը անկասկած վերելք կապրի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ