Ասպիրին. իդեալական կոսմետոլոգ՝ դեմքի և մազերի համար

1047

Սովորական ասպիրինը կարող է ամբողջությամբ փոխարինել քիմիական պիլինգին։ Չոր մաշկ ունեցողները պետք է զգույշ լինեն, իսկ նրանք, ովքեր յուղոտ և անհարթ մաշկ ունեն, առավել ևս՝ սև կետերով մաշկ, կարող են համոզվել ասպիրինով պիլինգի ազդեցության մասին։ Սա շատ պրոֆեսոիոնալ կոսմետոլոգների գաղտնիքն է։ Հենց այդ միջոցն է դառնում տարբեր դիմակների հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգտագործվում են սպիների, բշտիկների և այլ խնդիրների լուծման նպատակով։ Այսպիսի դիմակի պարբերական և զգուշավոր օգտագործումն օգնում է ազատվել ակնեից, կանխարգելում է բորբոքումների առաջացումը, սպիտակեցնում մաշկը, փակում լայնացած ծակոտիները և հարթում մակերեսային կնճիռները։ Մաշկի վիճակից կախված՝ ասպիրինը կարելի է համադրել թթվասերի կամ մեղրի հետ։ Ասպիրինի 1-2 դեղահաբը մանրացրեք և խառնեք մեկ ճաշի գդալ թթվասերի հետ։

Մեղրով դիմակ պատրաստելու համար ասպիրինի մեկ դեղահաբը թրջեք ջրով, ապա ավելացրեք մեկ գդալ մեղր։ Դիմակը պետք է քսել մաքուր և մի փոքր խոնավ մաշկին, պահել 5-10 րոպե, ապա զգուշությամբ մերսել դեմքը 1-2 րոպե, լվանալ դիմակը և խոնավեցնող կրեմ քսել։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա շաբաթվա ընթացքում երկու անգամ։

Ասպիրինի բաղադրությամբ դիմակները նաև սպիտակեցնում են մաշկը։ Առավել արդյունավետ են այն դիմակները, որոնց դեպքում ասպիրինը համադրում են կիտրոնի հյութի կամ կեֆիրի հետ։ Դրա համար անհրաժեշտ է մանրացնել ասպիրինի 6 դեղահաբ և ավելացնել 2 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ։ Պարզապես խառնեք բաղադրիչները, ապա դիմակը քսեք մաքուր դեմքին ու պահեք 10 րոպե։ Այս դիմակը մաքրելու համար օգտագործեք կերակրի սոդա։

Դիմակ՝ կնճիռների և մաշկի ծերացման դեմ

Բաղադրիչներ
• 1 թեյի գդալ կապույտ կավ
• 1 թեյի գդալ մեղր
• մի պտղունց աղ
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• ասպիրինի 6 դեղահաբ

Բոլոր բաղադրիչները խառնեք փայտե գդալով։

Աղբյուր՝ 168.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ