Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից հետո Հս. Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կստեղծվի

490

Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կգործի։ Նման որոշում է կայացվել նախօրեին Վլադիկավկազում Հս. Օսիայի կառավարության ղեկավար Թայմուրազ Տուսկաևի և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլի հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Նիկոլայ Ասաուլը տեղեկացրել է Տրանսպորտի նախարարության մտադրության մասին՝ դիմում ներկայացնել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ ստեղծելու վերաբերյալ։ Թայմուրազ Տուսկաևը վստահեցրել է այդ հարցում իշխանությունների ամբողջական աջակցության մասին»,- հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Տուսկաևի խոսքով՝ ներկայում հանրապետության տարածքով մեծ թվով բեռնատար և ուղևորատար տրանսպորտ է անցնում և հսկողության ուժեղացման անհրաժեշտություն կա։

ՌԴ պաշտոնյան կոչ է արել բարձրացնել հանրապետության փոխգործակցության մակարդակը տրանսպորտի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոստրանսնադզոր» դաշնային ծառայության հետ՝ բացառելու համար Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի նման վթարների կրկնությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Կա 5 զոհ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ