Բռնաբարության համար 2.5 տարի բանտում անցկացրած ֆուտբոլիստն անմեղ է ճանաչվել

650

armsport.am

Ուելսի հավաքականի նախկին պաշտպան Չեդ Էվանսն անմեղ է ճանաչվել 2011 թվականին 19-ամյա աղջկա բռնաբարության գործով:

Քարդիֆի դատարանը կանգնել է Էվանսի կողմն այն բանից հետո, երբ լսել է աղջկա նախկին ընկերների ցուցմունքները՝ կապված նրա սեռական կյանքի հետ,- փոխանցում է «The Guardian»-ը:

«Շեֆիլդ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մեղավոր էր ճանաչվել բռնաբարության մեջ 2012 թվականին ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Տուժողը պնդում էր, որ Չեդի հետ կապի մեջ է մտել ալկոհոլային ազդեցության տակ, ինչը գնահատվել է որպես պարտադրանք սեռական կապի:

Էվանսն ազատ է արձակվել 2014 թվականի հոկտեմբերին: 2016-ին նա բողոքարկում է ներկայացրել՝ լիովին արդարացվելու նպատակով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ