Քիմ Քարդաշյանի կողոպուտը հնարովի պատմություն համարած կայքը ներողություն է խնդրել աստղից

633

1in.am

Քիմ Քարդաշյանը կարողացել է հասնել նրան, որ MediaTakeout կայքը ներողություն է խնդրել իրենից: Կայքի լրագրողները ավելի վաղ հայտնել էին, որ աստղը հորինել է անցյալ շաբաթ Փարիզում իրեն կողոպտելու պատմությունը: Կայքը հրապարակել է հերքում և պաշտոնապես Քարդաշյանից ներողություն խնդրել:

Նյութում ասված է, որ «հայտնված նոր մանրամասները» կայքին համոզել են, որ իրոք կողոպուտը տեղի է ունեցել: «Բոլոր նրանք, ովքեր դա հարցականի տակ են դնում՝ սխալվում են: Մենք կարող ենք հասկանալ, որ նյութերը, որոնցում կասկածի տակ է դրվել, թե արդյո՞ք իրականում կողոպուտ տեղի է ունեցել, կարող են լինել վիրավորական, և մենք ներողություն ենք հայցում»,- նշված է MediaTakeout-ի կայքում:

Երեքշաբթի Քարդաշյանը MediaTakeout-ի դեմ հայց էր ներկայացրել Նյու Յորքի դաշնային շրջանային դատարան:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ