Ստրասբուրգում հայերը բողոքի երթ են իրականացրել Եվրախորհրդարանի դիմաց` ի պաշտպանություն հալեպահայության

744

Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են կազմակերպել ի պաշտպանություն Հալեպի հայերի:

Հայ երիտասարդները անցել են Եվրապառլամենտի, Եվրադատարանի ու Եվրոխորհրադարանի շենքերի դիմացով, նրանք պարզել են «1915-2016. Ցեղասպանությունը շարունակվում է», «Եվրոպան պետք է գործի», «Փրկիր Հալեպը» գրություններով պաստառներ և վանկարկել «Ո՛չ նոր պատերազմներին», «Խաղաղությո՛ւն Սիրիային, Իրաքին և Լիբաբանին», «Խաղաղությո՛ւն Հալեպի հայությանը»:

Երթի մասնակիցները նաև պարզել են Հալեպում սեպտեմբերի 30-ի հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի լուսանկարներով պաստառներ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

«Երբ 1915 թ.-ին միլիոնավոր հայեր, հույներ, ասորիներ և այլ քրիստոնյաներ էին կոտորվում թուրքերի ու քրդերի կողմից, քրիստոնյա Եվրոպան անամոթաբար լռում էր: Հետագայում արդեն իր լռությունը պատճառաբանեց Առաջին համաշխարհայինի հանգամանքով՝ արադարանալով, թե այդ ժամանակ եվրոպական երկրները պատերազմի մեջ էին, այդ իսկ պատճառով չկարողացան գալ մեզ օգնության: Ցավոք, այսօր՝ Ցեղասպանությունից 100 տարի անց պատմությունը կրկնվում է: Հիմա արդեն Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են ցեղասպանության ենթարկվում, իսկ քրիստոնյա Եվրոպան կրկին անամոթաբար լռում է», – Եվրախորհրադարանի շենքի դիմաց իր ելույթում ասել է երթի կազմակերպիչներից Համլետ Հովսեփյանը:

Հայ համայնքին են նաև միացել Ստրասբուրգի ասորիների համայնքի ներկայացուցիչներ:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ