Ինչու ենք մենք էրոտիկ երազներ տեսնում, և ինչ են դրանք նշանակում

835

168.am-ը գրում է.

Հնարավոր է՝ էրոտիկ երազներն այնքան էլ չեն համընկնում իրական կյանքում ձեր ցանկությունների հետ, սակայն դրանք սեռական ցանկության շարունակությունն են։ Steptohealth.ru կայքը գրում է, որ էրոտիկ երազներն ուղղակիորեն կախված են մեր զգացմունքներից, կենսափորձից, պատկերացումից և ցանկություններից։ Երբեմն դրանք կարող են զարմացնել ինքներս մեզ։

1. Էրոտիկ երազներն ընդամենը պատասխան են ձեր սեքսուալ իմպուլսներին և պահանջներին։ Մենք ոչ միշտ ենք ցանկանում իրականում զգալ այն, ինչ երազում տեսել ենք, բայց մենք սպասում ենք որոշակի զգացմունքների, որոնք նման են երազում մեր ունեցած զգացմունքներին։ Կարող է այնպես ստացվել, որ մենք իրականում ֆիզիկական կոնտակտ ենք ցանկանում այն մարդու հետ, ում երազում տեսնում ենք, և, քանի որ երազները սահմաններ չունեն, մենք կարող ենք ազատություն տալ ցանկություններին։

2. Մեր երազները հաճախ էրոտիկ կամ զգացմունքային տեսք ունեն, բայց դրանք վատ են կառուցված։ Շատ քիչ են դեպքերը, երբ մեր երազների սյուժեն ռեալիստական է։ Սովորաբար երազներում մենք մեզ ընդհանրապես այնպես չենք պահում, ինչպես իրական կյանքում։ Այդ պատճառով էլ մենք հաճախ երազում վայրիություն, դաժանություն, բռնություն, ագրեսիա կամ էլ որևէ ծիծաղելի բան ենք տեսնում։ Էրոտիկ երազների անսովոր էությունը կարող է շփոթեցնել մեզ և անհանգստացնել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է իմանալ, որ այդպիսի երազները բնական են և կապված չեն էմոցիոնալ որևէ խնդրի հետ։

3.Երբեմն մենք կարող ենք ֆիզիոլոգիական փոփոխություններ նկատել արթնանալուց հետո։ Էրոտիկ երազի ընթացքում գրգռումը կարող է այնքան ռեալ լինել, որ արթնանալուց հետո անձը կարող է գրգռման ֆիզիոլոգիական արտահայտություններ նկատել։ Սա ապացուցում է, որ մեր ուղեղը կարող է ազդել մեր օրգանիզմի վրա։

4. Ինչու ենք մենք հոմոսեքսուալ երազներ տեսնում՝ չնայած իրականում հետերոսեքսուալ ենք, և՝ հակառակը։ Հոմոսեքսուալ կամ հետերոսեքսուալ երազները որևէ կերպ չեն առնչվում մեր սեռական կողմնորոշման հետ։ Մենք կարող ենք երազում տեսնել ամեն ինչ, նույնիսկ, եթե իրական կյանքում ցանկություններ ունենք մեր կամ հակառակ սեռի հետ կապված։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ցանկություններ և պատկերացումներ ենք ունենում, որոնք դուրս են մեր կողմնորոշման սահմանից։

Ինչ են տեսնում կանայք երազում
Էրոտիկ երազներում կանայք հաճախ տեսնում են ծանոթ մարդկանց, ում հետ հաճախ են հանդիպում։ Նրանցից շատերը երազում են իրենց նախկին սեքսուալ գործընկերոջ կամ հայտնիների մասին։ Էրոտիկ երազների ևս մի տեսակ կա. կանանց որոշակի քանակ (18 տոկոս) երազում սեքսուալ հարաբերություններ է տեսնում, որոնք իրական կյանքում նրանց հետաքրքիր չեն։

Ինչ են տեսնում տղամարդիկ երազում
Որպես կանոն՝ տղամարդիկ էրոտիկ երազներում անծանոթ մարդկանց են տեսնում։ Տղամարդիկ ավելի քիչ են երազում տեսնում սեքսուալ հարաբերություններ իրենց չհետաքրքրող սեռի հետ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ