Տարածքներ զիջելու հարցի շահարկման նպատակը քաղաքական դիվիդենտներ շահելն է. Գ. Իսագուլյան

401
 «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց ԼՂ կատարած իր այցի տպավորությունները, այնտեղ իրականացվող գործընթացները: Նա գտնում է, որ Արցախում իրականացվող գործընթացները պետք է հնարավորինս լայն լուսաբանվեն: Բանախոսն ընդգծեց, որ վերջին տարիներին Արցախում տնտեսական աճը երկնիշ է եղել:

Նա բացառեց ԼՂ-ում զիջման վերաբերյալ տրամադրությունները և հավաստիացրեց, որ ոչ ոք՝ սկսած մանուկից վերջացրած ղեկավարությամբ, նման տրամադրություն չունի և չի ունենալու.  «Նման բան չի էլ կարելի կարծել՝ հաշվի առնելով այն աշխատանքները, որոնք կատարվում են այնտեղ»:

«Հայաստանում նման հարցեր շահարկելու նպատակն է՝ առաջացնել վատ տրամադրություններ, որ իբրև թե գնում են զիջումների և դրա հիման վրա քաղաքական դիվիդենտներ շահել»,- ասաց նա:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ