Ինչ անել մարսողության խանգարման դեպքում

882

Հաճախ մարսողության խանգարումները դառնում են քրոնիկ հիվանդություն՝ վատացնելով մարդու կյանքի որակը:

Այս դեպքում կարող է օգնել ապրելակերպի փոփոխությունը, սակայն հստակ ապացույցներ այն բանի, որ որոշ մթերքներ նպաստում են մարսողության խանգարմանը կամ բուժում են այն, դեռ չկան: Ամեն դեպքում ցանկալի է սահմանափակել կամ առհասարակ բացառել այնպիսի մթերքի օգտագործումն, ինչպիսին կաթն է, ալկոհոլը, կոֆեինը, անանուխը, որոշ համեմունքները, լոլիկները, ցիտրուսային մրգերը, ինչպես նաև յուղոտ ու տապակած մթերքը: Սրանք մարսողության խանգարմանը նպաստող ամենատարածված մթերքն են:

Մարսողության խանգարմանը նպաստում է նաև ծխախոտը, ուստի այդ վատ սովորությունից հրաժարվելը մեծ նշանակություն ունի այս հիվանդության դեմ պայքարում: Հաճախ ու առանձնացված ուտելը կօգնի կարգավորել աղիների վերին հատվածների աշխատանքը: Բացի այդ, ուտելուց հետո առնվազն երկու ժամ հարկավոր է ուղղահայաց դիրքով մնալ (կանգնած կամ նստած): Արդյունավետ կարող է լինել նաև քաշի կորուստը:

Այն հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը դեռ շատ չի խորացել (քաշի կորուստ, փսխում, անորեքսիա, կուլ տալու հետ կապված խնդիրներ), կարող են ինքնուրույն ազատվել խնդրից՝ առանց բժշկի նշանակումների: Առաջին հերթին օգտագործվում են անտացիդներ (թթվային չեզոքացնող նյութեր), որոնք արագ և գոնե մասամբ մեղմացնում են վիճակը: Սակայն սխալ դեղամիջոցը կարող է այլ խնդիրներ առաջացնել: Վիճակագրական տվյալներով հիվանդների մոտ 30%-ն օգտագործում է դեղամիջոցներ, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև էլ ավելի են վնասում:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ