ԱԺ-ը դարձել է տաքուկ տեղ բարեկեցիկ կյանքով ապրելու և գերդաստան պահելու համար

469

Պարիտետ, թե՞ դատարկության

Այսօրվա ներխորհրդանական արտահերթի մեկնարկից 20 րոպե անց պատգամավորների մեծ մասը լքեց դահլիճը: Նիստը շարունակվեց կիսադատարկ դահլիճում: Նիստերի դահլիճից հեռացան ոչ միայն ՀՀԿ-ականները, այլև մյուս խմբակցությունների պատգամավորները:

Պետության համար առանձնակի կարևոր նշանակություն ունեցող ԱԺ-ն իր պատմության մեջ երբևէ չի լուծարվել իր անարդյունավետ աշխատանքի համար: Փորձ չի արվել գնահատելու ԱԺ-ի բուն աշխատանքը՝ ՕԳԳ-ն: Չի կարևորվել այն փաստը, որ ԱԺ-ի կողմից հաճախ ընդունված օրենքները պարզապես չեն աշխատել, և ստիպված կարճ ժամանակ հետո գործի է դրվել գործող օրենքի «ի լրացում», «ի փոփոխություն» ձևակերպումը:

Դատարկ դահլիճում առանց լուրջ քննարկման ընդունած օրենքները գործնականում դարձել են փորձություն և ինչ-որ տեղ պատուհաս:

ԱԺ-ը դարձել է տաքուկ տեղ բարեկեցիկ կյանքով ապրելու և գերդաստան պահելու համար: Պատգամավորները շրջագայությունների համար փոթորկվում են՝ թե ո՞վ, ո՞ւր գնա, իսկ ԱԺ-ում պատահաբար հայտնվելու դեպքում դրսևորում են հասարակության շահերից շատ հեռու գործելակերպ: Այն բառապաշարը, որով խոսում են պատգամավորները, պատկերավոր է դարձնում, թե ինչ ընտրություն է կատարվել և ովքեր են հայտնվել ԱԺ-ում:

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ընդմիջումից հետո հաշված թվով պատգամավորներ էին: Նրանց սկսեց մեկ առ մեկ թվարկել փոխխոսնակ Շարմազանովը՝ ասելով. «Աշխատասենյակներում քրտնաջան աշխատող պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ»:

Սա հայրենի պառլամենտն է, իր յուրատեսակ ավանդույթներով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ