Հայ օլիմպիական Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

917

Հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը վիրահատվել է Գերմանիայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզիկի գործակալ Արսեն Բադալյանը:

Ըստ գրառման, վիրահատությունն ավարտված է, իսկ Միհրանն իրեն կայուն լավ է զգում։

«Շնորհակալություն բժիշկ Հերդին կատարած աշխատանքի համար: Առջևում ապաքինման երկար գործընթացն է: Ամեն ինչ կարգին է»,-ասվում է Արսեն Բադալյանի հրապարակման մեջ:

Միհրան Հարությունյանը ուսի լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ իր վրա էր վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: -0-

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ