Բանտում գտնվող «օրենքով գողին» Սվերդլովսկից տեղափոխեցին Խաբարովսկ, և Սվերդլովսկի բնակիչներն ազատ շունչ քաշեցին

765

nyut.am

«Օրենքով գող» Օլեգ Սուխոչևին, ով քրեական աշխարհում հայտնի է Սուխաչ մականունով, երեկ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգի թիվ 1 մեկուսարանից էտապով տարել են Խաբարովսկ: Սուխաչը բանտում է դեռևս 2012-ից, իսկ 2015-ին բազմաթիվ հանցագործությունների համար նրան դատապարտել են 22 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է Ura.ru-ն, չնայած նա չորս տարի բանտում էր գտնվում, սակայն ողջ Սվերդլովսկի մարզը սարսափի մեջ էր: Սուխաչը բանտից ղեկավարում էր տեղի քրեական տարրերին և ահուսարսափի մեջ պահում շատ պաշտոնյաների ու բիզնեսմենների: Շատերի կյանքը վտանգված էր: Եվ ահա իրավապահները ելքը գտան, նրան «աքսորեցին» Խաբարովսկ` շառից-փորձանքից հեռու:

Սակայն դժվար թե սվերդլովսկցիները ազատ շունչ քաշեն: Շուտով այստեղ կտեղափոխվի սլավոնական աշխարհի «օրենքով գող» Կոնստատնտին Բորիսովը (Կոստիլ), անազատության մեջ հետագա տարիները բանտում անցկացնելու համար:
Սուրբ տեղը դատարկ չի մնում: Վերջերս այստեղ են ժամանել ազատության մեջ գտնվող «օրենքով գողեր» Ավթանդիլ Կոբեշավիձեն (Ավտո) և Տյումենի սարսափ Վլադիմիր Զյատկովը (Զյատեկ):

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ