Ինչ մեսիջ էր հղում վարչապետը

594

Կառավարության ծրագրի նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ: Թե ինչ է անելու նոր կառավարությունը ով ժամանակ ունի թող մտնի կառավարության էջ՝ այնտեղ փնտրի, ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը գրել էր՝ 33 էջ է:
Բայց այս ամենում ինձ մեկ այլ բան էր հետաքրքրում. ինչո՞ւ կառավարության ծրագրի ներկայացումից առաջ վարչապետը հանդիպումների շարք սկսեց՝ գործարարներից մինչև նախկին պաշտոնյաներ:

Ո՞րն է վարչապետի, ինչպես ինքն է ասում, սիգնալը՝ ֆորմալ քննարկումնե՞ր, թե՞ հանրային լայն շերտերի տեսակետների գեներացում ու ծրագրում արտահայտում:
Միջին վիճակագրական քաղաքացու համար դժվար է տեսնել-հասկանալ, թե արդյո՞ք այդ քննարկումներն իրենց արտացոլումն է ստացել կառավարության ծրագրում:
Այդ քննարկումների մասնակիցներից շատերն ասում են՝ այո, բայց չգիտես, միգուցե այդ պահին իրենց «ես»-ն է խոսում, փորձում են ցույց տալ, որ այդքան կենսունակ են իրենց գաղափարները:

Միգուցե, ամեն դեպքում հակառակն էլ չեն ասում. միգուցե վախենում են, դժվար, ամեն դեպքում Կարեն Կարապետյանն այդպիսի իմիջ չի կառուցել, որ իրենից սարսափեն:
Այնպես որ, գեղեցիկ ծրագրեր միշտ էլ կգտնենք, կարևորը, որ հասկանանք՝ վարչապետն ինչ մեսիջ է հղում մեզ՝ շարքային քաղաքացիներիս և արդյո՞ք տեր է կանգնելու այն ամենին, ինչի ծանրությունը վերցրել է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ