Wi-Fi-ն ու բջջային հեռախոսները կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ

759

Մի խումբ գիտնականներ անց են կացրել մի գիտական հետազոտություն, որի ընթացքում նկատվել է մի շատ վատ միտում՝ կապված քաղցկեղի տարածման վտանգի հետ: Մասնավորապես՝ նշվում է, որ տանը Wi-Fi-սարքի առկայությունը բարձրացնում է մահացու հիվանդության առաջացման հավանականությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Electromagnetic Biology & Medicine» ամսագրում: Պարզվել է, որ անլար կապերն ու տարատեսակ գաջեթները կարող են դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ:

Բժիշկների խոսքով՝ անլար սարքերի արձակած ճառագայթներն առաջացնում են նյութափոխության խանգարումներ: Մասնագետները բացատրում են, որ այս երևույթը կապված նեյրոդեգեներատիվ այլ հիվանդությունների հետ:

Բացի այդ, գիտնականներին նաև հաջողվել է պարզել, որ այն մարդիկ, որոնք ենթարկվում են տեխնոլոգիական նորույթների ազդեցությանը, գտնվում են մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգի տակ:

Գիտնականների կարծիքով՝ բջջային հեռախոսների սիրահար երիտասարդները մյուսներից ավելի հաճախ են տառապում գլխացավերով ու մաշկի գրգռմամբ և շատ ավելի շուտ են հոգնում:

Աղբյուրը՝ gogetnews.info

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ