Բաքվի որոշ թաղամասեր այս օրերին հիշեցնում են Վենետիկը

522

armtimes.com

Վերջին մի քանի օրերին Բաքվում տեղացող անձրեւներից հետո Ադրբեջանի մայրաքաղաքի որոշ թաղամասեր հիշեցնում են Վենետիկը:

Անձրեւաջրերի հեղեղումներից տուժել է նաեւ Բաքվի Բինագադիի շրջանի Բալաջարը թաղամասը: Այստեղ անձրեւաջրերը հեղեղել են ամբողջ թաղամասը եւ բնակիչները սկսել են տեղաշարժվել ինքնաշեն նավակներով:

Ադրբեջանական Minval.az կայքում տեղադրված լուսանկարում երեւում է, թե ինչպես են տեղացիները նավարկում 6.5 կիլոմետրանոց ճանապարհով:

Անձրեւաջրերից առաջացած հեղեղումների պատճառն այն է, որ, որ Բաքվի շատ թաղամասերում հեղեղատարները խցանված են կամ, ընդհանրապես, չկան: Այդ պատճառով նույնիսկ որոշ կենտրոնական փողոցներ ավելի շատ գետի են նման:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ