Նիկոլ կպարտվես…

566
The question and answer session between the deputies and members of the Government took place at the RA NA

Նոր կառավարության նկատմամբ իմ լավատեսությունը խիստ սահմանափակ է, չգիտեմ, միգուցե չկա էլ, բայց ամեն դեպքում ինչ որ բանի սպասում եմ շատերի նման:
Երեկվա զարգացումներին առանձնապես չեմ հետևել, միայն Նիկոլ-Վարչապետ «մենամարտը» տեսա:

Նիկոլին միշտ համակրել եմ, բայց ոչ թե նրա համար, որ իր գաղափարների կրողն եմ, այլ մի տեսակ դուրս եկել է, թե ինչպես է նաև ստորացնում մարդկանց, ում չեմ համակրում:
Որքան հասկացա, երեկ Նիկոլի համար առաջին առիթն էր՝ լավ իմաստով դերի մեջ մտնելու ու ինձ ու իմ նմաններին ժպիտի հերթական խմբաքանակը մատուցելու համար, բայց չստացվեց:
Երևի սարկազմն ու առողջ հումորը մի տեսակ սանձարձակության վերածվեց, դուրս չեկավ:

Չհավանեցի, որովհետև անկախ այն հանգամանքից, թե նոր վարչապետն իրեն ոնց կդրսևորվի, դաժե անկախ այն հանգամանքից, թե նրան ով է այդ պաշտոնում նշանակողը, Կարեն Կարապետյանը ցիվիլ դեմք է, պարկեշտ, չարժի իր հետ խոսել այնպես, ինչպես որ խոսում էր Նիկոլը՝ իռոնիայով, քամահրամքով:

Նիկոլը դու կպարտվես, որովհետև «գաստրոլներդ» սխալ ես կազմակերպում կամ բոլորին մի արշինով ես չափում, քո ուզած էֆեկտը չի ստացվի: Ինչ անում անում ենք՝ չվարկաբեկենք կիրթը, ինտելեկտն ու պարկեշտությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ