Ադրբեջանում նախապատերազմյան հիստերիա է

652

Զինադադարի խախտման և դրան հայաստանյան քաղաքական գործիչների,քաղաքագետների և զինվորականների բավական կոշտ արձագանքը հիստերիա է առաջացրել Բաքվում…Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի հայտարարությունն այն մասին,որ ցանկացած ժամանակ,երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն մեր ԶՈՒ-ը կարող է կիրառել “Իսկանդեր” օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները և հարված հասցնել հակառակորդին…”Հայաստանը ոչ մեկից թույլտվություն ստանալու խնդիր չունի այդ համալիրները գործի դնելու համար և մենք համապատասխան մասնագետներն ունենք,որոնք կարող են դա կիրառել”-հավելել է Յաղմուրյանը…Հայկական բանակի գնդապետի այս հայտարարությունը Բաքվում դիտել են որպես սպառնալիք Ադրբեջանին…
Հայաստանը և Արցախը շատ խիստ պետք է պատժեն Ադրբեջանին,քանի որ մեր արևելյան հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն…Շատ ճիշտ են անում Բաքվում վախենում են…
Ինչպես միշտ ադրբեջանցիները դիվերսիաները կազմակերպում են ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ…Այս դիվերսիան “նվիրվում” էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ