Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար. ԱԺ նախագահ

764

Ցանկացած կառավարության համար՝ լինի Հայաստանում, թե դրսում, առաջին գործոններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Past.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ինքն այն մարդն է, որը միշտ հույսեր ունի, որովհետև Հայաստանը միջազգային ասպարեզում միշտ առաջ պետք է քայլի:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարին և վարչապետի հայտարարություններին՝ Սահակյանն ասաց. «Մենաշնորհը ցանկալի երևույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես, բայց մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ մի բան անելով՝ դարձնում են մենաշնորհներ: Իհարկե, պետության մեջ ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է գնան: Խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ մենաշնորհները ճիշտ առաջանան»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ