Անսպասելի նորություն Սամվել Ալեքսանյանի համար, Իրաքից

733

lragir.am

Իրաքի խորհրդարանն անսպասելիորեն օրենք է ընդունել՝ արգելելով ալկոհոլի արտադրությունը, վաճառքը և ներմուծումը: Օրինագծի հեղինակները նշում են, որ ալկոհոլը հակասում է իսլամի նորմերին և հակասահմանադրական է: Օրենքի հակառակորդները նշում են, որ դա խախտում է կրոնական փոքրամասնությունների, օրինակ՝ քրիստոնյաների սահմանադրական իրավունքները: Նրանք հայտարարել են, որ օրենքը վիճարկելու են դատարանում: Տեղեկացնենք, որ 2014 թվականից «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, վիսկի է արտահանում Իրաք, իսկ սպառման հիմնական շուկան Իրաքյան Քուրդիստանն է: 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում համարյա 555 հազար լիտր վիսկի է արտադրվել, ինչը 3 անգամ գերազանցում է 2015-ի հունվար-ապրիլի ցուցանիշը՝ 187.2 հազար լիտր:

Մյուս կողմից, Ալեքսանյանը կարող է քրդերի մասով որոշակի հույսեր ունենալ: Բանն այն է, որ Իրաքյան Քուրդիստանում առանձնապես չեն հետևում Բաղդադում ընդունված որոշումներին: Ի դեպ, Գրանդ Տոբակո ընկերությունը մեծ քանակի ծխախոտ է արտահանում Իրաք, հիմնականում Իրաքի Քուրդիստան:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ