«Ժողովուրդ». Այսօր կհայտարարվի Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին

779

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, եւ նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆ»-ի որոշումները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը:

Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաեւ գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ