Մանկական տակդիրներում վտանգավոր քաղցկեղածին նյութեր են հայտնաբերվել

672

Asef ասոցիացիայի գիտնականները Pampers տակդիրներում քաղցկեղածին նյութերի հետքեր են հայտնաբերել, որոնք կապ ունեն քաղցկեղի մի քանի տեսակների հետ, այդ թվում՝ մաշկի, թոքերի, միզապարկի, լյարդի եւ ստամոքսի:

Ուշագրավ է, որ տվյալ պոտենցիալ վտանգավոր միացությունները հայտնաբերվել են նաեւ այլ նյութերում, որոնք նախատեսված են երեխաների զգայուն մաշկը պաշտպանելու եւ գրգռումը կանխելու համար: Օրինակ՝ պարզվել է, որ քաղցկեղածիններ կան վազելինի մեջ, որը կոսմետիկ խոնավեցնող արտադրանքի հայտնի բաղադրամասերից է: Վազելինի վերամշակման ժամանակ դրա մեջ կարող են ընկնել տոքսիկ միացություններ, որոնք հայտնի են որպես պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածիններ:

«Այս քաղցկեղածին նյութերն օրական 23.5 ժամ շփվում են երեխայի մարմնի ամենանուրբ մասերի հետ: Չնայած տոքսիկ միացությունները տակդիրներում փոքր խտությամբ են առկա՝ կիլոգրամին 0,2 միլիգրամից պակաս, որը ԵՄ-ում թույլատրելի քանակ է համարվում, էթիկական տեսանկյունից դա անընդունելի է»,- ասել է Asef-ի ղեկավար Լյուդվին Ֆերերը:

Նա կարծում է, որ քաղցկեղածին նյութեր պարունակող տակդիրների երկարատեւ օգտագործումը կարող է երեխաների առողջության համար երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, նրա կարծիքով, վաղուց ժամանակն է, որ տակդիրներ արտադրողները փոխեն արտադրության մեթոդները՝ երեխաների համար առավել անվտանգ արտադրանք ստանալու համար:

Այդպիսի տակդիրներ արտադրող Proctor and Gamble ընկերությունն առայժմ չի մեկնաբանել այս հետազոտությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ