Սուրճի փոխարեն ուժ եւ էներգիա տվող մթերքներ

899

Մթերքների հետ համադրեք զբոսանքը եւ լավ երաժշտությունը

Շատ մարդկանց օրվա էներգիան ապահովում է սուրճը: Ոմանք սուրճի օվա չափաբաժինը չարաշահում են՝ հանուն կոֆեինի: Մասնագետները նշում են, որ օրվա ընթացքում կարելի է առանց կոֆեինի էլ մի շարք մթերքներից եւ գործողություններից ստանալ լրացուցիչ էներգիա: Օրինակ՝ երաժշտություն լսելը, քայլելը, 10-15 հատիկ նուշը կապահովեն ձեր օրվա լրացուցիչ էներգիան:

Հայտնի է, որ առավոտյան ընկույզի ցանկացած տեսականու օգտագործումը եւ առողջության բարելավմանն է նպաստում, եւ օրվա էներգիայի աղբյուր դառնում: Նուշը, որը պրունակում է մեծ քանակությամբ վիտամին E եւ մագնեզիում, հանքանյութեր եւ օգտակար ճարպաթթուներ, խորհուրդ է տրվում օգտագործել ոչ միայն լրացուցիչ էներգիա ստանալու համար, այլ նաեւ աչքի հիվանդության, տարբեր ուռուցքների, խոցերի դեպքում: Կարգավորում է մարսողությունը, բարձրացնում է տրամադրությունը, բարելավում հիշողությունը, բացում է ախորժակը: Այն բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում տեսողությունը, մաքրում է օրգանիզմը, նվազեցնում գլխացավը, դրական է ազդում նաեւ արյան մեջ շաքարի մակարդակի իջեցման համար: energia8-2Նռան բուժիչ հատկությունը հայտնի է շատ վաղուց։ Այն պարունակում է հանքանյութեր, ինչպես նաեւ՝ A, B, C, E, վիտամիններ, կալցիում, մագնեզիում, կալիում, մարգան, կոբալտ: Այն ոչ միայն առույգ է պահում, այլեւ բարձրացնում է մեր դիմադրողականությունը տարբեր վարակների հանդեպ: Նռան հյութն ախորժաբեր է, կանոնավորում է ստամոքսի գործունեությունը, ունի հակաբորբոքիչ եւ հականեխիչ հատկություն։

Օգտակար է նաեւ օրը սկսել հացահատիկային բույսերից պատրաստված նախաճաշով, օրինակ՝ վարսակաձավարով շիլա` հերկուլես: Այն պարունակում է ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, C, A, E, PP վիտամիններ, ամինաթթուներ ու բարդ միացություններ, որոնք էլ մեզ լրացուցիչ ուժ են հաղորդում:

Կծու համեմունքները, հատկապես՝ կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը, որը լրացուցիչ էներգիայից բացի, էնդոկրին համակարգի համար է ունենում դրական ազդեցություն:

Երբ տրամադրություն չունեք, սթրես եք ապրում, հաճախ կարելի է հետեւյալ խորհուրդը լսել` սեւ շոկոլադ օգտագործեք: Այն օգնում է որոշակիորեն բարձրացնել տրամադրությունը: Սեւ շոկոլադի պարբերական օգտագործումն օգնում է նաեւ արյան մեջ նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակը, իջեցնում է զարկերակային ճնշումը եւ համապատասխանաբար նվազեցնում է սրտի ցանկացած հիվանդության առաջացման հավանականությունը:
energia8-3
Կոֆեինը, որը պարունակում է սեւ շոկոլադը, ունի մի փոքր այլ կազմություն, քան սուրճինը: Այն նպաստում է մտավոր աշխատանքի բարելավմանը եւ էներգիա տալիս ամբողջ օրվա համար: Որոշ հետազոտությունների տվյալներով՝ այն լավացնում է ուղեղում արյան շրջանառությունը եւ հնարավորություն տալիս ավելի ակտիվ զգալ:

Բժիշկները հաճախ են ասում, որ հետեւողական կերպով սպանախ օգտագործողները պաշտպանված են մաշկի, ստամոքսի եւ թոքի քաղցկեղից: Այն պարունակում է վիտամիններ A, B6, C, ֆոլաթթու եւ այլ վիտամինների մնացորդներ: Սպանախը հարուստ է նաեւ հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, գունանյութերով եւ ֆիտոսննդարար նյութերով: Այս մթերքի օգտակար հատկություններն ապահովում են ոչ միայն աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, այլ նաեւ այն ակտիվությունն ու ուժը, որ պակասում է օրվա ընթացքում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում թեկուզ կարճ ժամանակահատվածում հաճելի երաժշտությունը եւ նվազագույնը 20-30 րոպե մաքուր օդում քայլելը բարձրացնում է ուշադրությունն ու նվազեցնում սթրեսը, իսկ մի փոքր արագ քայլքը կբարձրացնի նաեւ ձեր տրամադրությունը:

Հայտնի է, որ ցիտրուսային բույրերը եւս կարող են խթան հանդիսանալ մեր լավ միտքի ու տրամադրության: Նույնիսկ նարինջը կեղեւից մաքրելը բավական է որոշ հակասթրեսային ազդեցություն ստանալու համար:

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ