Գագիկ Ծառուկյանն իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պետական մտածողություն ունեցող գործիչը

522

Կվերադառնա Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն և անհրաժեշտության դեպքում կբացի՞ փակված էջը թե՞ ոչ՝ դա ժամանակը ցույց կտա, բայց որ նրա մոտեցումները Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Երկրի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ չեն փոխվել, դա փաստ է: Դրա մասին Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ նշեց երեկ՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:
Ծառուկյանը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայրենիքը մեկն է, որ Հայաստան- Սփյուռք- Արցախ եռամիսանությունը պետք է առաջ շարժվի համախմբված, որ Հայրենիքը մեկն է, և մենք՝ բոլորս, պետք է համախմբվենք Հայրենիքի շուրջ՝ մի կողմ դնելով մեր անձնական շահերն ու ամբիցիաները: Հանուն Հայրենիքի վաղվա օրվա, պետք է մոռանալ հնչեցված բոլոր անձնական վիրավորանքները, մի կողմ նետել դրանք, քանզի մենք սպասելու ժամանակ չունենք, Հայաստանը վարանելու հնարավորություն այլևս չունի, իսկ Ծառուկյանն իր օրինակով ցույց տվեց, որ դա է ճիշտ ճանապարհը, դա է պետական մտածողություն ունեցող գործչի բնորոշ գիծը, չի կարելի «քեն քշել», երբ Երկիրը օրեցօր գլորվում է անդունդը, երբ դոմինոյի էֆեկտով մեկը մյուսի հետևից փակվում են ազգային ապրանքատեսակներ արտադրող առանց այդ էլ սարսափելի փոքր թվով գործարանները:
Գագիկ Ծառուկյանը, գուցե, և կարող էր սրա մասին չխոսել, քանզի իր տարիների աշխատանքով է ապացուցել իր նվիրվածությունը Հայրենիքին և սեփական ժողովրդին, ապացուցել է, որ միշտ է եղել ժողովրդի կողքին, անկախ նրանից քաղաքականության մեջ է եղել, թե չէ: Իր քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ ամիսներ առաջ ողջ ազգը վայելում էր Օլիմպիական հաղթանակի բերկրանքը, իր շնորհիվ են տարեցտարի նորանոր աշխատատեղեր բացվում, որի արդյունքում հազարավոր ընտանիքում ապրում և արարում են, ոչ թե արտերկրում, այլ՝ Հայրենիքում, իսկ այսօր նրա անձնական կապերի միջոցով Հայկական ապրանքատեսակները արդեն արտահանվում են եվրոպական շուկա, եթե նույնիսկ գտնվեն մարդիկ, ովքեր ցույց կտան տեղյակ չեն այս ամենից՝ մեկ է, ժողովուրդը ամեն ինչ քաջ գիտակցում է և տեղյակ է, քանզի նրանցից շատերի խնդիրները լուծում են ստացել հենց Ծառուկյանի միջնորդությամբ, հենց Ծառուկյանի աջակցությամբ:
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանը նույնիսկ կարող էր, չբարձրաձայնել սրանց մասին, քանզի ինքն իր անցած ճանապարհով բազմիցս ապացուցել է, որ պետության համար չկան երկրորդական խնդիրներ. Սպորտ, մշակույթ, բիզնես, ՓՄՁ, գյուղատնտեսություն, երիտասարդություն, բոլորը և ամենը նրա ուշադրության կենտրոնում է, իսկ ինքը՝ Ծառուկյանը, քաջ գիտակցում է, որ ոլորտներից յուրաքանչյուրը պետք է զարգացում ապրի, ոլորտնեիրց յուրաքանչյուր պիտի ներկայանալի լինի և գուցե այդ էր պատճառը, որ նա ևս մեկ անգամ խոսեց, ևս մեկ անգամ շեշտադրումներ արեց, և մնացածին էլ հուշեց, հիշեցրեց՝ ինչպես կուզեք մեկնաբանեք, որ Երկիրը հնարավոր կլինի ճահճից դուրս բերել, եթե բոլոր շարժվեն նույն ուղղությամբ, եթե բոլորն անեն այն, ինչ արդեն տարիներ շարունակ անում է ինքը՝ Ծառուկյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ