Գագիկ Ծառուկյանը ոչ թե անձնական շահ է հետապնդում, այլ ժողովրդի կողքին լինելու և օգնելու ցանկությամբ է առաջնորդվում

541
A press tour took place at 'Multi Wellness Center' in Yerevan

Այսօր տեղի ունեցավ Մուլտի Վելնես սպորտային համալիրի հանդիսավոր բացման արարողությունը, որի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ, Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ հաստատեց իր դիրքորոշումը՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված: Մասնավորապես Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ քաղաքականություն վերադառնալը ինքնանպատակ չէ, եթե նա որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա դա ժողովրդի խնդիրներն ինչպես այս բոլոր տարիներին, այնպես էլ դրանից հետո լուծելու, սրտացավորեն մոտենալու համար է լինելու: Մեծ հաշվով վերլուծաբան պետք չէ լինել, որպեսզի հասկանալ այն պարզ իրականությունը, որ Գագիկ Ծառուկյանը այն աստիճան կայացած մարդ է, որ բնավ չունի քաղաքականություն մտնելու կարիք՝ առավել հանրային դառնալու ակնկալիքով, Գագիկ Ծառուկյանը ներկայումս ամենաժողովրդական գործիչն է ու ամենաճանաչվածը: Հետևաբար, հաշվի առնելով նրա կողմից տարիներ շարունակ իրականացված գործունեությունը, միանշանակ կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու միակ շարժառիթը կարող է հանդիսանալ հանրային և պետական շահը: Չնայած այն հանգամանքին, որ որոշ պեսեմիստներ կարծում էին, որ Գագիկ Ծառուկյանը հայտնի դեպքերից հետո, երբ լքեց քաղաքական դաշտը, կդադարեցնի իր բարեգործական ծրագրերը և չի շարունակի իր աջակցությունն ուղղված ժողովրդին, այն ինչ եղավ հետագայում ստիպեց, որ այդ նույն հոռետեսները լեզուները կծեն, քանզի Գագիկ Ծառուկյանը դեռ ավելի ուժգին տեմպով սկսեց գործունեություն ծավալել իշահ ժողովրդի և պետության: Պատահակ չէր, որ իր այսօրվա զրույցում Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ ազդարարեց, որ անկախ այն հանգամանքից նա քաղաքական դաշտում կլինի թե ոչ, շարունակելու է իր գործունեությունը ուղղված ժողովրդի բարեկեցիկությանն ու պետության զարգացմանը: Միթե սա չէ այն գործարարի, այն քաղաքկան գործչի սպասված և պահանջված մտածողությունը, որ այսօր տենչում է հանրությունը, թերևս սա է այն իրավիճակի պատճառներից մեկը, երբ ժողովուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն մեջ: Եզրափակելով գրառումը կարելի է ասել, որ նմանատիպ մտածողություն ունեցող գործիչն է միայն ունակ երկիրը դուրս բերել այս քաոսային իրավիճակից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ