Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մոտ 300 ավտոմեքենա է խցանվել. shamshyan.com

871

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ խցանվել են և չեն կարողանում տեղաշարժվել։ Գրեթե 200-ից ավելի ավտոմեքենաները խցանման միջից դուրս են բերում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ինչպես նաև Աբովյանի և Չարենցավանի ճանշինականները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե Աբովյանի և Չարենցավանի ճանշինները վաղ առավոտվանից օպերատիվորեն աշխատանքներ են տանում ճանապարհային ոստիկանների հետ ճանապարհները ձնից մաքրելու ուղղությամբ, ապա Հրազդանի ճանշինականները «ուղտի ականջում քնած են». ոչ մի գործողություններ չեն կատարել ճանապարհները մաքրելու ուղղությամբ, և նշված հատվածում հայտնված վարորդներն ասում էին, որ այդ հատվածը լրիվ «Սոդոմ-գոմոր» է հիշեցնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տրանսպորտային միջոցների մեծ մասն ամառային անվադողերով են, մինչդեռ Կապի նախարարությունը, Ճանապարհային ոստիկանությունը ու «Հիդրոմետ» ծառայությունը քանի օր է, հորդորում են վարորդներին, որպեսզի անվադողերը փոխեն ձմեռայինի, սակայն, ինչպես միշտ, լինում է այն, ինչ լինում է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ